Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործում առաջընթաց չկա

Քաղաքականություն
միեդ

ՄԻԵԴ վարույթում գտնվող «Շանթ Հարությունյան եւ ընկերներ»-ը գործով դեռ նորություն չկա: Ինչպես նշեց գանգատ ներկայացրած պաշտպան Ինեսա Պետրոսյանը, սեպտեմբերի 15-ին  գործը  ներկայացվել էր Եվրոպական դատարան եւ 15 օրվա ընթացքում վարույթ էր ընդունվել: Հիշեցնենք, որ  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել 2013 թ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։ Բացի Շանթ Հարությունյանից, գործով անցնում էին եւս 13 անձինք, որոնք մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել տուգանքից մինչեւ 7 տարվա ազատազրկման:  Գանգատը ներկայացվել է  11 անձի վերաբերյալ: Ինեսա Պետրոսյանը գանգատ ներկայացնելիս բարձրացրել էր արդար դատաքննության իրավունքի հարցը: Գործով դատավճիռը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ներկայացվել է 2 ժամվա ընթացքում, երբ 134 հատորանոց գործ էր քննվում: Խախտվել է նաեւ որոշ ամբաստանյալների վերջին խոսքից օգտվելու իրավունքը: