Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային փորձ՝ իշխանությունը վերարտադրելու համար

Քաղաքականություն
armen-martirosyan

«Անընդունելի է, որ առանց հասարակական և քաղաքական ուժերի հետ հիմնական սկզբունքների շուրջ պարզաբանումների, իշխանությունները կազմեցին Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ ու այն ուղարկեցին Վենետիկի հանձնաժողովին»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա` նոր Ընտրական օրենսգրքի այս տեքստը իրականում հետքայլ է Հայաստանում ժողովրդավարության, ճգնաժամերը հաղթահարելու տեսանկյունից. «Իշխանությունները փորձում են միջազգային փորձը իբր նաև այստեղ կիրառել, սակայն դաշնային ինչ-որ պետության ընդունած դրույթների կիրառմամբ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրել»։ Արմեն Մարտիրոսյանը լավ կարծիք ունի Արծվիկ Մինասյանի մասին, իր ընկերն է, սակայն նա չի կարողանա Հայաստանում հակամոնոպոլ քաղաքականություն իրականացնել. «Նա այնպիսի համակարգում է, որ անկախ չի կարող գործել»։