Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Սաֆարյանի գործով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM87866

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքի գործով Վերաքննիչ դատարանում նշանակված նիստն այսօր չի կայացել: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը որոշել է, որ դատական նիստին պետք է մասնակցի անձամբ Գևորգ Սաֆարյանը և մանրամասներ ներկայացնի գործի հետ կապված: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 10-ին: Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ Սաֆարյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է և 15 օրվա ընթացքում այն պետք է ուղարկվի դատարան: Ի դեպ, Տիգրան Հայրապետյանը գոհ չէ նախաքննությունից և նշում է, որ նախաքննությունը թերի է ընթացել: