Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ԸՕ-ն գործադիրը հաստատեց. ժամանակ չունենք (տեսանյութ)

Քաղաքականություն
6707c36695871747ba17ec60e652d78d

Կառավարության այսօրվա նիստին աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական նոր օրենսգիրքը: Նրա ներկայացմամբ՝ օրենսգրքի հենքը նոր Սահմանադրությունն է, որի ընդունումից հետո սահմանվեց ժամկետներ, որոնց ընթացքում պետք է մշակվեին օրենքի նախագծեր. «Դրա համար ժամկետը մինչեւ մարտի մեկն էր  սահմանվել: Ունեինք տասներեք օր՝ մշակելու փաթեթը, սակայն քանի որ այս ընթացքում չունեինք ԱԺ հերթական նիստ, իսկ արտահերթը նպատակահարմար չէր, նախագիծը ներկայացվում է հիմա: Մենք երկընտրանք ունեինք՝ քննարկումների հիմնական ժամանակը տրամադրել կառավարությա՞նը, որ կազմակերպի ակտիվ քաղաքական քննարկումներ եւ ձեւավորվի վերջնականին մոտ փաթեթ, թե՞ տեղափոխել ԱԺ: Վերջնական արդյունքում եկանք այն եզրակացության, որ հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ՝ ԱԺ, որտեղ քաղաքական ամբողջ ներկապնակն է ներկայացված: Եթե այս նախագիծը հիմա հավանության արժանացնենք, ապա այդպիսով կազդարարենք հանրային քննարկումների մեկնարկը ԱԺ-ում»: Այնուհետեւ նա մանրամասնորեն ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են ԸՕ-ում: Պարոն Հարությունյանը նշեց, որ այս նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագծից. «Մենք ժամանակ չունենք՝ հունիսի մեկին այն պետք է ընդունված լինի: Մարտի կեսերին պետք է ժամանեն միջազգային փորձագետները»: ԱԺ աշխատակազմի ղեկավար, նոր Սահմանադրության համահեղինակներից Հրայր Թովմասյանը առաջարկեց անհետաձգելի համարել այս նախագծի քննարկումը ԱԺ-ում: «Պարոն Թովմասյան, կարծում եմ՝ դա ճիշտ չի ընկալվի պատգամավորների կողմից. այն ենթադրում է քննարկումների եռամսյա ժամկետ, սակայն որեւէ մեկը արհեստականորեն չի ցանկանում արագացնել գործընթացը»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը: