Հազարավոր նամակներ՝ Հովիկ Աբրահամյանին. ֆլեշմոբ
Կենդանասերները, պահանջելով ընտանի կենդանիների պաշտպանության մասին օրենք, կազմակերպել են ֆլեշմոբ, որով առաջարկում են՝ յուրաքանչյուրն իր անձնական էլ-փոստից կառավարությանն ուղղված նամակ ուղարկի հետեւյալ հասցեին՝ [email protected]: Նամակում պետք է նշված լինի հետեւյալը. Պահանջում ենք ընտանի կենդանիների պաշտպանության օրենք. Հարգելի Հ. Աբրահամյան Որպես Հայ պահանջում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունից ընտանի կենդանիների պաշտպանության օրենք, համաձայն որի՝ օրենքի սահմաններում կկարգավորվեն ընտանի կենդանիների հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ օրենքով կարգելվի սպանդը: Ըստ կենդանասերների՝ կառավարությունը ստանալով հազարավոր նամակներ, հնարավոր է, որ արձագանքի եւ հարցին լուծում տա: Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ նույն պահանջով կազմակերպել էին ակցիա: Սակայն նրանց պահանջներից եւ ոչ մեկն արձագանք չստացավ: