Նալբանդյանը հրավիրել է, բայց ՀՀ այցից առաջ Մոգերինին Ադրբեջան կայցելի
Փետրվարի 29-ին Ադրբեջան, իսկ մարտի 1-ին Հայաստան կայցելի ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։ Այս մասին հայտնում է ԵՄ մամլո գրասենյակը։ Ըստ հաղորդագրության՝ Ֆեդերիկա Մոգերինին թե Ադրբեջանում, թե Հայաստանում հանդիպելու է նախագահների, ԱԳ նախարարների, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա Արեւելյան Գործընկերության երկրներ այցի շրջանակներում է։ Ուկրաինա եւ Վրաստան նա այցելել է նախորդ տարվա վերջին։ ԱԳՆ-ը եւս հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, ո ր մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն այցելելում է Հայաստան: Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: Տեխնիկական մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ: