Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստները բերման ենթարկվեցին/ լրացված (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia2-1

Մի խումբ քաղաքացիներ, այսօր, բողոքի ակցիա  էին կազմակերպել, ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Թեպետ  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չտվեց ակտիվիստներին մոտենալ Բաղրամյան 26, ակտիվիստները մի քանի րոպեով փակեցին պողոտան՝ պառկելով: Ոստիկանները նրանց տեղափոխեցին ոչ երթևեկելի հատված. ապա բերման ենթարկեցին: Նրանց տեղափոխել են Արաբկիրի ոստիկանական բաժանմունք: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին. «Ազատություն Վարդգես Գասպարիին եւ մյուս քաղբանտարկյալներին»: Ակտիվիստների մի մասը երթ արեցին մինչեւ Օպերա։   Մի քանիսն էլ հասան Կառավարության շենք։  Վերջիններիս բերման ենթարկեցին։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ այսօր բերման է ենթարկվել 10 հոգի։