Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ-որ մարդիկ շահագրգիռ են գազի կորուստների հարցում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-Pashinyan1-1

«Ամեն տարի 22 մլն դոլարի գազ կորչում է: Դուք եք խոստովանել, որ այդ կորուստների չափերը վերանայման կարիք ունեն: Եթե այս կորուստները կան, նշանակում է՝ ինչ-որ մարդիկ շահագրգիռ են այդ կորուստների հարցում»,-ԱԺ-ում նշեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Պարոն Այվազյանը շեշտեց, որ կորուստները նորմատիվային բազայով արտառոց չեն և հղում արեց թվերին: ՀԱԿ պատգամավորը շտապեց հակադարձել. «Այս դահլիճում արդեն երկրորդ դեպքն է, երբ ես ձեզ հարց եմ տալիս՝ ձեր զեկույցից մեջբերում անելով, ու դուք այդ ամբիոնից հերքում եք իմ մեջբերումը ձեր զեկույցից»: Նա նաև մեջբերեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թվականի ծրագրի զեկույցից հատված, որտեղ նշված էր Վրաստանում գազի ոլորտում առկա կորուստները: «Ստացվում է, որ Հայաստանում 4 անգամ մեծ է կորուստի ծավալը»,-շեշտեց պարոն Փաշինյանը: «Խոսքը վերաբերում է փոխադրման ժամանակ կորուստներին: Կարդում եք, իմացեք՝ ինչի մասին եք կարդում: Դե արի մեր Էներգետիկայի նախարարին գնանք, ծնկաչոք խնդրենք, ասենք՝ 0,1 տոկոս սահմանի գազի կորուստը: Հլը տեսնեմ՝ ո՞նց է սահմանում»,-զայրացավ Վարդան Այվազյանը: