Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» ավարտեց թուրքական հավաքը

Սպորտ
sport-alashkert

Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության առաջատար Երեւանի «Ալաշկերտը» Թուրքիայում նախատեսած ուսումնամարզական հավաքն ավարտեց Չինաստանի 1-ին դիվիզիոնի «Բեյջինգ ԲիՋի» թիմի հետ ստուգողական խաղով: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, գրանցվել է մարտական ոչ-ոքի: Խաղի հաշիվը առաջինը բացել են չինացի ֆուտբոլիստները, սակայն «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Հեբեր Արաուժոն 88-րդ րոպեին վերականգնել է հավասարակշռությունը՝ 1:1: Վաղը «Ալաշկերտը» կվերադառնա Երեւան: