Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը ընտրացուցակների մաքրման գործընթաց է սկսել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-1

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ընտրացուցակների մաքրման գործընթացին, բերեց Վրաստանի փորձը. «Վրաստանում յոթ-ութ տարվա ընթացքում հասել են այն արդյունքի, որ երկրում ընտրական գործընթացների նկատմամբ չկա անվստահություն, աղմուկ գոյություն չունի: Մենք պետք է մեր հարեւանների լավագույն փորձը հնարավորինս կիրառենք մեզ մոտ»: Նրա խոսքերով՝ Վրաստանում արել են ամեն ինչ, մաքրելու, հստակեցնելու ընտրացուցակները՝ օգտագործելով տարբեր մեխանիզմներ: Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացվելիք չորս կետերից մեկը կլինի ուռճացված ցուցակների մաքրման տարբերակը: Նա նշեց, որ վրացիներն այս գործընթացը սկսել են 2011թ-ին և 3 ամսում 400 հազար մարդ ցուցակներից մաքրել են, ապա մեկ ամիս էլ ամփոփել: «Ցուցակները մաքրել են ֆիզիկապես մեռած հոգիներից կամ արտասահմանում բնակվողներից, արդյունքում քաղաքացիների վստահությունը բարձրացել է: Եթե մինչ այդ ցուցակների նկատմամբ 35% է եղել վստահությունը վրացիների, գործն ավարտելուց հետո արդեն դարձել է 96%»,-ասաց նա: Առաջինը, որ անակնկալի են եկել, այն էր, որ վրացիների ցուցակները տրվում են նկարներով, ինչը ֆինանսի պահանջ չունի, ընդամենը բազան է պետք տալ ԿԸՀ-ին և այդպես կազմել: Այնուհետև ըստ Արամ Մանուկյանի՝ 11 հազար մարդով այցելել են բոլորի տները և հայտնաբերել 380 հազար մարդ, որոնք երկար ժամանակ գտնվում են արտասահմանում, բայց ցուցակներում են գտնվում: Տներից 4%-ի դռները փակ են եղել, իսկ 190 հազար մարդ անհասցե է եղել: «Այդ մարդկանց ցուցակը իրենք հանել են, առանձնացրել և երկու փուլով է եղել ցուցակների մաքրման գործընթացը: Առաջին անգամ հանել են 100 հազարավոր մարդկանց անունները, որոնք երկար ժամանակ արտասահմանում են, բայց ընտրելու իրավունք ունեն և այլ ցուցակում ընդգրկել: Ընտրել են առանձին սեղան, առանձին հանձնաժողովի անդամ, ու երբ հայտնվում են երկրում, գալիս է, այդ ցուցակից է օգտվել: Այդ տարբերակով 2012թ-ին ընտրություն են անցկացրել»,-ասաց նա: Հետո արդեն ընտրություն են արել նոր մեխանիզմով, ընդհանուր մեկ ցուցակում մեկ սյունակ են ավելացրել, որոնք արտասահմանում են գտնում կամ հյուպատոսական ծառայությունների մեջ են: «Սա բերում է լուրջ վստահություն, ավելին, քան մեզ համար այլ փոփոխություն ես չեմ պատկերացնում»,-ասաց Մանուկյանը: ՀԱԿ արտաքին հարցերի հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը իր կողմից նկատեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում եւս անդրադարձել է, որ ընտրացուցակների նկատմամբ ՀՀ-ում կա անվստահություն. «ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են ընդունելու ԵԱՀԿ-ի առաջարկությունները, մենք էլ մեր հերթին ենք այդ նախաձեռնությամբ հանդես գալիս: Մենք երաշխավորված չենք, որ կստացվի մեր նախաձեռնությունը, սակայն չփորձելն է հանցագործություն»: Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ վեց-յոթ ամիսը լրիվ բավարար է իշխանություններին՝ այս գործընթացի համար. «Վրաստանը երկու պատերազմ է ունեցել, ներքին-արտաքին արտահոսք, սակայն կարողացել են այս ծավալը մաքրել: Մենք մեր այս նախաձեռնությունը ներկայացնելու ենք միջազգային կառույցներին ու կստեղծենք միասնական պլատֆորմ: Այս դեպքում իշխանությունները խոհեմ կլինեն՝ գալ ընդառաջ: Սա փրկություն կլինի ու քաղաքացիների մոտ վստահության բարձրացմանը կնպաստի: Ի դեպ, այն նույն օրը, երբ մենք Վրաստանում էինք, մեր ԿԸՀ անդամներից մեկն այնտեղ էր՝ Վրաստանի ԿԸՀ նախագահի մոտ: Մենք քաղաքական կամպանիա ենք ստեղծում. իշխանության համար շատ դժվար կլինի մեզ մերժելը»: Նա նաեւ նշեց, որ իրենց այս առաջարկները ներկայացրել են նաեւ ԱԺ մյուս խմբակցություններին, քննարկում են նրանց հետ ու նախնական համաձայնություն ունեն. «Իշխանություններն այնքան ուժեղ չեն, լավ վիճակում չեն հիմա միջազգային կառույցներում, ու այդ պատճառով դժվար թե դեմ գնան այս նախաձեռնությանը»: cucak