Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն բացահայտել է իր պլանները

Սպորտ
sport-mourinjo

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջապես հայտնել է, թե երբ է մտադիր վերադառնալ մեծ ֆուտբոլ եւ կրկին զբաղվել մարզչական գործունեությամբ: «Եթե վաղն առավոտյան պահանջվի անցնելու գործի, ապա ես պատրաստ եմ: Սակայն անչափ կարեւոր է ճիշտ ընտրել վերադառնալու պահը եւ տպավորիչ քայլ կատարել: Լավ կլինի, եթե գալիք մրցաշրջանից առաջ գլխավորեմ իմ նոր թիմը, որպեսզի նոր ծրագրով ներկայանամ», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պորտուգալացի մասնագետը: Ժոզե Մոուրինյոն ներկայումս գտնվում է Սինգապուրում: Մինչ այդ նա այցելել էր Իտալիա եւ Գերմանիա, ներկա եղել այդ երկրների առաջնության խաղերին: Ըստ լրատվամիջոցների ունեցած տեղեկությունների, 53-ամյա մարզչի ծառայությամբ հետաքրքրված են մի քանի հանրահայտ ակումբներ, սակայն շատերն այն կարծիքին են, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ժոզե Մոուրինյոն փոխարինելու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուիս վան Գաալին, որին այլեւս չեն վստահում ակումբի ղեկավարներն ու թիմի ֆուտբոլիստները: