Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուսնության առաջարկից հետո մարզիկը նոկաուտ է արել ընկերուհուն (տեսանյութ)

Սպորտ
sport-restling

Սան Դիեգոյում կայացած ռեսլինգի մրցաշարում բավական հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Ռեսլինգի մարտիկ Ջոուի Ռայանին ճակատագրի բերումով մրցակից է բաժին հասել իր ընկերուհին՝ Լորա Ջեյմսը: Երկար ժամանակ իրար «քոթակելուց» հետո, որի պատճառով տուժել է նաեւ մրցավարը, առաջինն անսպասելի ամուսնության առաջարկություն է արել: Ստանալով համաձայնություն, Ջոուի Ռայանը նոր անակնկալ է մատուցել ընկերուհուն. նա հնարքի օգնությամբ գետնին է տապալել իր «մրցակցին» եւ մաքուր հաղթանակ տարել: Չնայած ընկերոջ թույլ տված անսպասելի արարքին, Լորա Ջեյմսը չի փոխել իր որոշումը, եւ մարզական զույգն արդեն պատրաստվում է հարսանյաց հանդեսին: