Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Սեդրակյանի որդին պղինձ և ոսկի է որոնում. Hetq.am

Քաղաքականություն
sedrakyan-1

«Նարիպրոֆ» ՍՊԸ-ն Սյունիքի մարզի հեռավոր Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման տարածքում 2016-2018թթ. կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ է կազմակերպում: Ընկերությունը նախարարությանն է ներկայացրել նախնական գնահատման հայտը: Սակայն սա ընդամենը ձևական բնույթ է կրում, քանզի  «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն արդեն իսկ 2013-2015թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա է ստացել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:  Եվ լիցենզիայի ավարտով պայմանավորված՝ այն երկարաձգելու միտումներ ունի, ինչը նշանակում է, որ ընկերությունը որոշել է հանքարդյունաբերական լուրջ գործունեությամբ զբաղվել այդ տարածքում, եթե արդարանան սպասումները: «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին` Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը և Նարինե Վահանի Կարապետյանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում