Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է մաքրենք այդ խարանը». Գ. Ջհանգիրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ghangiryan

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Մարտի 1-ի գործին: «Հարուցված քրեական գործերը 6 տարի անպտուղ քննվել են: Չնայած դրան, այդպես էլ քննության չառան Զինված ուժերի, ապօրինի զինված խմբերի՝ այդ դեպքերին մասնակցության օրինականության հարցը: Օպերատիվ-քննչական միջոցառումներ վաղուց չեն կատարվում: Իշխող քաղաքական ուժի ջանքերով տապալվեց նաև կատարված հանցագործությունների զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալու հարցը»: Պարոն Ջհանգիրյանն այս համատեքստում հիշատակեց նաև պատասխանատու կառույցի ղեկավարին. «Մարտի 1-ի գործերով ՀՀ գլխավոր դատախազի՝ սայլը տեղից շարժելու չիրականացված խոստումից հետո, զոհերի ծնողներն իսպառ կորցրին հավատը մեր իրավապահ համակարգի նկատմամբ»: Պատգամավորը շեշտեց, որ չափազանց կարևոր է, որպեսզի մեղավորները պատժվեն: «Պետությունը չի կարող չպատժել մարդասպանություն կատարածներին, ովքեր էլ որ դա կատարած լինեն: Հանուն մեր երկրի ապագայի՝ պետք է մաքրենք այդ խարանը ՀՀ ճակատից»,-եզրափակեց իր ելույթը նա: