A
A
Նախարարությունները կավելանան. նախագիծն ընդունվեց (տեսանյութ)
ԱԺ-ում 71 «կողմ», 17 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Եվ այսպես՝ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը կբաժանվի երկու մասի՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում կհանձնվի ՀՅԴ-ին՝ Դավիթ Լոքյանի ղեկավարմամբ: