Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլիստը վթարից կորցրել է ոտքի մատները

Սպորտ
sport-urakan

Վթարի ենթարկված արգենտինական «Ուրական» թիմի ֆուտբոլիստներից մեկը ստիպված ավարտել է իր կարիերան: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, թիմի կիսապաշտպան Պատրիսիո Տորանսոն ավտովթարի ժամանակ չնայած լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն կորցել է ձախ ոտքի 4 մատները: Դա նշանակում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը ստիպված պետք է հրաժարվի իր սիրած մարզաձեւից: Հիշեցնենք, որ «Ուրական» ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսը վթարի էր ենթարկվել Վենեսուելայում կայացած Լիբերտադորեսի գավաթի խաղից հետո, օդանավակայանի ճանապարհին: Դրանից ոչ մեկը չէր տուժել, եթե հաշվի չառնենք Պատրիսիո Տորանսոյի վնասվածքը: