Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն կողմ է Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik1

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումները: Այս պահին քննարկվում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։ Նրան հարց ուղղեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Նախ ասեմ, որ ես կողմ եմ քվեարկելու ձեր թեկնածությանը: Սակայն դուք ձեր ելույթի սկզբում Սահմանադրությունը չակերտավոր համարեցիք: Դուք՝ որպես օմբուդսմեն, նորից այդպե՞ս եք համարելու»: «Դուք՝ որպես իրավաբան, պարոն Մինասյան, հասկանում եք, թե ինչ նկատի ունեի, քանի որ մենք հիմա մի հանգրվանի ենք գալիս, երբ հնարավորություն չունեցանք փոփոխություններ անել ՄԻՊ օրենքի մեջ ու ԱԺ որոշմամբ այդ գործառույթը վերապահեցինք Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Քաղաքական մեծամասնությունը հնարավորություն ուներ կատարելու փոփոխություն ու չարեց: Իսկ չակերտավոր ասելով՝ ես դա հենց այնպես չեմ ասում. մենք կյանքի ենք կոչում Սահմանադրությունը, որի գովերգողներից մեկն եք, ու հիմա քննություն ենք հանձնում, ու ստացվում է, որ Սահմանադրության կիրառումը հենց սկզբից ոտնահարում ենք: Անգամ հանրային խումբը չկարողացավ ներկայացնելու օմբուդսմենի իր թեկնածուին»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: