Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ ձերբակալման ժամանակ Պերմյակովին չեն հանձնել հայկական կողմին

Քաղաքականություն
permyakov-dat

Ինչո՞ւ ձերբակալման ժամանակ Վալերի Պերմյակովին չեն հանձնել հայ իրավապահներին, այս հարցի պատասխանը չի կարողանում ստանալ հայկական կողմը: «Ինչո՞ւ անմիջապես չեն տեղեկացրել: Պետք է տեղեկացնեին, այս վկան իրականում այդքան էլ իրավասու չէր պատասխանել, որովհետեւ ակնհայտ էր, որ վերադասի ցուցումներով էր աշխատել»,- այսօր հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը: Նա միջնորդելու է, որ անմիջապես սահմանապահների հրամանատարը ներկայանա, որպեսզի նրանից ստանան հուզող հարցի պատասխանը: Այս պահին հայտարարվել է ընդմիջում: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն մտել էր Ավետիսյանների տուն եւ տեղում սպանել տան յոթ անդամներից վեցին: Փոքրիկ Սերյոժան 7 օր անց մահացավ հիվանդանոցում: