Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենի ՀՀԿ թեկնածուն Արման Թաթոյանն է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
maxresdefault

ՀՀԿ-ն այսօր անցկացրել է խմբակցության նիստ, որի ժամանակ որոշել է օմբուդսմենի թեկնածու առաջադրել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: Նիստից հետո Արման Թաթոյանն ասաց, որ իր թեկնածությունն առաջարկել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նշենք, որ ԲՀԿ-ն առաջադրել է իր քաղխորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը, ՕԵԿ-ը պաշտպանելու է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջադրած «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: ՀԱԿ-ը հակված է չմասնակցել այդ գործընթացին, թեեւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անձամբ կողմ է Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւս խոստացել է Զարուհի Փոստանջյանին՝ պաշտպանել նրա թեկնածությունը: