Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի չէ, թե ինչպես է ծախսվելու վարկը.  Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
QjHrr4qdbxo

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը գիտի, թե վարկերը վերցնելուց հետո ինչ գործընթացներ են տեղի ունենում. «Մի այլ լուրջ պատմություն է, թե ինչ դուելներ ու մենամարտեր են սկսվում կազմակերպությունների միջև՝ տենդերներ շահելու համար: Միամիտ մարդ չկա, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է կատարվում»: Տիկին Զոհրաբյանը չի կիսում այն կարծիքը, թե վստահելի երկիր ենք, այդ պատճառով էլ մեզ վարկ են տրամադրում. «Դա մեր շնորհքը չէ, որ մեր երկրին փող են տալիս, վարկերը դարձել են հասանելի, ընդամենը փողն է էժանացել»: Նա կարծում է, որ հստակ չեն ներկայացվում վարկի օգտագործման նպատակները. «Հիշենք տխրահռչակ նախորդ վարչապետին, երբ հերթական մի վարկ էր բերել և նույնիսկ հարկ չէր համարել ներկայացնելու, թե ինչի համար է ծախսվելու: Այսինքն, դուք վավերացրեք, մենք կորոշենք, որովհետև մենք ավելի խելոք ենք: Հիմա դուք էլ, ըստ էության, չեք ներկայացնում, թե կոնկրետ ինչի համար է ծախսվելու. գտնում եք, որ դուք ավելի խելոք եք»: