Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորն առաջարկում է ճանապարհի հարկ սահմանել (տեսանյութ)

Քաղաքականություն
zgiwgmc1VgA

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ԱԺ գործընկերներին հորդորում է վարկ վերցնելու փաստին բացասական չնայել. «Վարկն իր ամբողջ էությամբ զարգացման հեռանկար է: Հակառակ դեպքում ի՞նչ ենք թողնելու մեր սերունդներին: Որ ասում են՝ 5 մլրդ պարտք ենք թողնելու մեր սերունդներին: Ոչ՛, թողնելու ենք բարեկարգ ճանապարհներով Հայաստան, որից կօգտվենք մենք այսօր և մեր սերունդները՝ վաղը»,-շեշտեց նա: Ըստ պատգամավորի՝ տարիներ հետո 5 մլրդ դոլարն ավելի փոքր արժեք կունենա. «20 տարի հետո, երբ մեր սերունդները սկսեն մարել այդ 5 մլրդ պարտքը, դա 5 մլրդ չի, դա մոտավորապես 3, 8 մլրդ դոլար է լինելու: Այսինքն, այն գումարը, որ այսօր ծախսում ենք, նույնը չի լինի իր արժեքով վաղը»: Պարոն Հակոբյանը նաև առաջարկում է ճանապարհային հարկ սահմանել, որից ստացված գումարով կնորոգվեն կամ կկառուցվեն ճանապարհներ: «Շատ երկրներում կա ճանապարհային հարկի այդ սկզբունքը. դա վճարում է ոչ թե ժողովուրդն, այլ մեքենա ունեցողները: Եթե շարժվենք այս սկզբունքով, հարկը կմեծանա: 80-ականներին շուրջ 200.000 էր հաշվվում մեքենաների քանակը երկրում, հիմա 700.000 է»: ՀՀԿ-ական պատգամավորն իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Երբեք մի՛ վախեցեք վարկ վերցնելուց, պայքարենք՝ ճիշտ օգտագործելու համար: Հակառակ դեպքում մեր սերունդներին ոչինչ չենք թողնելու: Ավելի լավ է վարկի տակ գտնվող կիսատուն թողնել սեփական երեխային, քան ոչինչ չթողնել»: