Նարեկ Սարգսյան. Արամի 30-ը կարող էր գոնե առայժմ մնալ (տեսանյութ)
ԱԺ- Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Թեւան Պողոսյանը փորձեց ճշտել Արամի 30 շենքի ճակատագրի մանրամասները. «Արամի 30 շենքի քանդելը տխրեցրել է մարդկանց, կարծիքներ են հնչում, որ այդ շենքը իրենից որևէ պատմական արժեք չէր ներկայացնում: Դուք, ինչպես հայտնի ճարտարապետ, չգիտե՞ք թե ինչումն է խնդիրը և արդյոք կա՞ ինչ-որ ծրագիր, որը մենք բոլորս կարող ենք կյանքի կոչել, որ հասարակ մարդիկ չտխրեն ու չզայրանան»,- հարցրեց նա Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին: Նախարարը վստահեցրեց, որ այդ տարածքը ամրագրված է Երևանի գլխավոր հատակագծում, բայց հավելեց, որ պատկերասրահի ետևի հատվածի իրացման նպատակը եղել է փողոցի լայնացումը: Իսկ ինչ վերաբերում է կառուցապատողի թաքուն քանդելուն, նա ասաց. «Անշուշտ կարող էր շենքը գիշերային ժամին չքանդեր, որովհետև այն կարող էր գոնե առայժմ մնար, մինչև նրա ճակատագիրը որոշվեր: Բայց շենքը չի եղել ցուցակում և միջավայրային արժեք չի ներկայացրել: Մի փոքր վերևում գտնվող Նալբանդյան փողոցի շենքերը ներկայացնում են միջավայրային արժեք»: