«Որեւէ ժամանակ չեմ հիշում, որ հանրությունը երկրպագեր իշխանությանը». ԲՀԿ նախագահ (տեսանյութ)
Դաշնակցության եւ Հանրապետականի սպասվող համագործակցությամբ մարդիկ արդեն թունելի վերջում լույս են տեսնում։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշում է. «Ընդամենը երեկ ուղղակի դրսում մարդիկ էին մոտենում, որքան էլ շատերը դա չտեսնեն, եւ ասում էին, որ մենք հույս ունենք, որ ձեր համագործակցությունը, տարբեր մարդիկ կային էնտեղ, առաջացնելու են դրական ակնկալիքներ»: Աղվան Վարդանյանը գրեթե ավարտված է համարում Արմեն Ռուստամյանի սկանդալային «հեղինակազրկված իշխանության» շուրջ վերջին օրերի աղմուկը. «Ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում անպայման ունենում է հեղինակության կորուստ»: Հանրապետականի հետ նույն իշխանության մեջ համագործակցության ձեւաչափի բանակցությունները վտանգված չեն, դրանք շարունակվում են։ «Բարգավաճ Հայաստանը» իշխանությունից համագործակցության հրավերք չի ստացել, սակայն նույնպես քննարկել է համագործակցության հնարավորությունը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, կուսակցությունում կան Հանրապետականի հետ համագործակցելու կողմ եւ դեմ տեսակետներ։ Ավելին՝ տեսանյութով