Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դ. Հարությունյանը՝ Ն. Փաշինյանին. «Ինձ համոզել եք, դուք ընդդիմություն եք» (տեսանյութ)

Քաղաքականություն
t36TxnBW3Z8

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր կրկին Կառավարությունից փորձեց ճշտել օդում կախված լուրերի իսկությունը. «Օդում կախված են մնում Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիոնավոր հարկերի մասին ու դրանք չնչին բարեգործություններով, օրինակ՝ լավաշ բաժանելով քողարկելու լուրերը: Օդից կախված են լուրեր, թե  նրա արտադրած շաքարավազի գործարանում մի կանտրաբանդա է գործում, օդից կախված է լուրը, որ շաքարավազը Հայաստան է գալիս ու գործարան է մտնում հումքի անվան տակ եւ իբրեւ այնտեղ  արտադրված շաքարավազ դուրս է գալիս: Օդից կախված լուրերով՝ Սերժ Սարգսյանը գիտի եւ հավանություն է տալիս դրան, անգամ ունի իր բաժինը: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին ստուգել իսկությունը այս լուրերի: Եվս մեկ ճշտում՝ Սերժ Սարգսյանը արգելե՞լ է Լֆիկ Սամո ասել»: Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հորդորելով պատգամավորին այլեւս նույն ֆորմատով հարցեր չներկայացնի, քանի որ նրա նպատակը բոլորին է հայտնի. «Դուք ուզում եք  հերքել  այն լուրերը , թե դուք իշխանության հետ եք շաղկապված  կեղծ ընդդիմություն եք, մի ասե՛ք , մի արե՛ք, ինձ անձամբ արդեն համոզել եք, ես էլ բոլորին ասում եմ, դուք ընդդիմություն եք»: Նիկոլ Փաշինյանը, օգտվելով արձագանքման հնարավորությունից,  հայտնեց, որ ոչ մեկին ապացուցելու բան չունի. «Դուք եւ Ձեր իշխանությունը պետք է բան ապացուցեք, բայց դուք չեք կարող, որովհետեւ հակառակը արդեն ապացուցված է ձեր կյանքով ու գործունեությամբ»,-հայտնեց պատգամավորը ու վստահեցրեց, որ շարունակելու է բարձրաձայնել օդում կախված լուրերը: