Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր հրթիռներն ուղղված են Ադրբեջանի նավթագազային պլատֆորմներին. Կոմանդոս (տեսանյութ)

Քաղաքականություն
komados

ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկույցի ընդունումը հայկական կողմի սխալի արդյունք է. համոզված է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը. «Ասում են ամեն ինչ նորմալա, ամեն ինչ լավա, ոչ մի բան էլ լավ չի, դա մեծ հետընթաց է մեր համար, մեծ մինուս է: Այս զեկույցները կարդացողները հասկանում են` Ադրբեջանի դիվանագիտությունը հաջողությամբ անցկացնում է իր կեղտոտ քաղաքականությունը»: Ըստ նրա՝ Հայաստանը ուներ փաստեր, ապացուցելու, որ զեկույցում սխալ բաներ են գրված, բայց չօգտագործեց. «Հայ մասնագետները հայտարարում են, որ մեր ջրերի 45-50%-ը գնում է Ադրբեջան: Այսինքն` մեր ջրերը գնում են Ադրբեջան: Այնտեղ գյուղացիները բերք են աճեցնում: Իսկ հիմա ադրբեջանցիներն ասում են, որ Սարսանգի ջրամբարը փակ է եւ մեզ ջուր չի տալիս: Փաստն այն է, որ իրենց դիվանագետները կարողացան ապացուցել դա: Իսկ մենք՝ ոչ»: Գեներալ-մայոր Տեր-Թադեւոսյանի կարծիքով՝ մեր կողմը պետք է հասկանա իր սխալներն ու ընդունի դրանք. «Հիմա չի կարելի խոսել, թե հաշիվը 1-1 է կամ 2:0 կամ 0:0, ճիշտ չէ: Մենք շատ ենք օգտագործում խավիարային դիվանագիտություն տերմինը: 1-2 անգամ կարելի է դա ասել, բայց պնդել, որ մեր հակառակորդն այնքան պարզ է, որ խավիարով գնում է ամեն ինչ, սխալ է»: Ադրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը վստահաբար հայտարարեց՝ պետությունների միջեւ բախման դեպքում հարցեր չեն լինի, դա Ադրբեջանի ոչնչացումը կլինի. «Սա միայն իմ կարծիքը չէ: Սա նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակիցների կարծիքն է»: Նա օրինակ բերեց Ադրբեջանի նավթագազային 10-րդ պլատֆորմում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին. «Նրանք մեկ ամսից ավելի մարում էին հրդեհը: Պատկերացրեք, որ 3-4 պլատֆորմներ վառվեն: Մենք չենք թաքցնում՝ մեր հրթիռներն իրենց պլատֆորմների վրա են ուղղված»: Միեւնույն ժամանակ Արկադի Տեր-Թադեւոսյանը հավելեց՝ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց եթե Ադրբեջանն ավանտյուրայի գնա՝ մենք կպատերազմենք: