Զ. Փոստանջյանը՝ ընդդիմության մեկ միասնական թեկնածո՞ւ (տեսանյութ)
Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո սկսեցին ակտիվորեն շրջանառվել օմբուդսմենի թեկնածուների անուններ: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հանձնաժողովում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: «Մենք ցանկություն ունենք, որ ընդդիմությունն առաջադրի մեկ միասնական թեկնածու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Տիկին Փոստանջյանի կարծիքով՝ օմբուդսմենի թեկնածությունը չպետք է լինի պատահական ինչ-որ ընտրություն. «Որոշակի գիտելիքների տեր պետք է լինի օմբուդսմենը, կյանքի որոշ ճանապարհ պետք է անցած լինի»: Պատգամավորի համար անընդունելի է, որ օմբուդսմենի թեկնածությունն առաջադրելու է ոչ թե Մարդու իրավունքների, այլ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը. «Մարդու իրավունքների հանձնաժողովը ՀՀԿ համար անվերահսկելի է՝ այնտեղ ընդդիմության անդամները շատ են»: Մանրամասները՝ տեսանյութում