A
A
«Դաշնակցությանը հետաքրքրում են միայն իշխանական լծակները» (տեսանյութ)
Դաշնակցությունն այլևս ընտրությունների հետ հույսեր չի կապում։ Նրան հետաքրքրում են միայն իշխանական լծակները. այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Նա դրանով է բացատրում նաև ՀՅԴ-ի համագործակցությունը իշխանության հետ։ Ըստ Զուրաբյանի՝ դա երեկ խոսոտվանեց նաև Արմեն Ռուստամյանը՝ փաստորեն ընդունելով, որ հանրապետականը հեղինակություն չունի, բայց ունի իշխանություն, որից պետք է օգտվել։