A
A
Էդմոն Մարուքյանի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համոզված է, որ Կարեն Անդրեասյանը բացատրել է, թե ինչու է հրաժարական տալիս. «Նա ամեն ինչ գրել էր, նա նամուսը, թասիբը առավ ու որոշեց հեռանա, հասկացավ, որ չի կարա ապահովի այն, ինչ գրել էր»: Ըստ պատգամավորի, նրա փոխարեն ով էլ որ լինի, չի կարողանալու իրեն պաշտպանել. «Անդրեասյանը ուզում է կաշվից դուրս գար, չէր կարող մի բան անել, ինքը չլինի՝ ուզում է Իշտոյանը լինի, մեկա կիսապաշտպան է լինելու»: Ի դեպ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՄԻՊ պաշտոնում առաջարկում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։