Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձվածեղ ուտելիս ու օրենք գրելիս շատով լինելը լավ չի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hrayr-tovmasyan

Ընտրական նոր օրենսգրքի մշակման համար ստեղծվել է փոքրիկ խումբ. այսօր հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Նա վստահեցրեց, որ եւ արդարադատության նախարարությունը, և կառավարության աշխատակազմը, աշխատանքներն արդեն տանում են. «Կա որոշակի նյութ, բայց այս փուլում այն դեռ պատրաստ չէ հանրային դարձնելու»: Այս աշխատանքներին, սակայն, ընդդիմության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում, Հրայր Թովմասյանը պարզաբանեց, թե ինչու. «Ասում են, որ կիսատ եփած ճաշը լավ չի հրամցնել: Կա խնդիր Սահմանադրությունն իրացնելու, մեխանիզմները հասկանալու հետ կապված, որից հետո, վստահեցնում եմ, որ քաղաքական ուժերի մասնակցությամբ քննարկումները կընթանան»: Այնուամենայնիվ, միայն իշխանական ուժերով ընտրական Օրենսգիրք գրելը որքանով է ճիշտ. հարցին նա պատասխանեց. «Կան բաներ, որ դրա ժամանակ, ասում են, շատով լինելը էդքան էլ լավ չի, մեկ ձվածեղ ուտելնա, մեկ էլ օրենք գրելը»: ԱԺ աշխատակազմի ղեկավարի պնդմամբ՝ նոր օրենսգրքով ընտրական պրոցեսներում վերահսկողական մեխանիզմերն էլ ավելի են բարձրանալու՝ տեխնիկական հագեցվածություն հաշվին: Ցուցակների հրապարակման հետ կապված կա խնդիր ապահովել առավելագույն վերահսկողություն ընտրողների գրանցման փուլում, նշում է Թովմասյանն ու հավելում, որ այն այս պահին մշակվող համակարգը 100 տոկոսով արգելելու է այլ անձանց փոխարեն քվեարկությունը, Հայաստանում չգտնվող անձանց փոխարեն քվեարկությունը, կրկնաքվեարկությունը: