Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե իրավապահները չձերբակալեն, իրենց ձեւով կպատժեն հանցագործին. ակցիա (տեսանյութ)

Քաղաքականություն
ezdi-akcia

Ազգությամբ եզդի Շիրին Ալիյանն  ու Թառլան Սայդոյանն այսօր իրենց մտերիմների հետ բողոքի ակցիա էին անցկացնում Հայաստանի Քննչական կոմիտեի շենքի դիմաց: Նրանք պահանջում են ձերբակալել հոկտեմբերի 15-ին Սիլիկյան թաղամասում իրենց տուն ներխուժած ավազակներին: Անհայտ անձինք մուտք էին գործել նրան բնակարան, ծեծել ամուսիններին, հափշտակել գումար եւ ոսկի ու դիմել փախուստի; «Գումարը ինձ համար կարեւոր չէ, կարեւորը հանցագործներին բռնեն»,- ասում է Թառլան Սայդոյանը: Նրանք այս հանցագործության կատարման մեջ կասկածում են իրենց խնամի Տհար Ավդալյանին: « Ինքը իր բերանով ասում է, որ բաժնի մոտից դոլարները պետք է փռեմ մինչեւ Զովունի, որ իմ անունը մաքուր դուրս գա: Ես Շիրինին պետք է հաղթեմ»,- ասում է Թառլան   Սայդոյանը: Շիրին Ալիյանին էլ զարմացնում է այն հանգամանքը, որ թեեւ տեսախցիկները ֆիքսել են հանցագործին, նրանք ճանաչել են, սակայն որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:  Նա նշում է, որ եթե իրավապահները չձերբակալեն  հանցագործներին, ինքը իր ձեւով կպատժի նրանց: Ամուսիններին հատկապես զայրացնում է այն փաստը, որ որեւէ մեկը լուրջ  չի զբաղվում այս հարցով: «Ասում են  Աղվան Հովսեփյանի մոտ գնա, Աղվան Հովսեփյանի մոտ գնում եմ, ասում ա գնա Վովա Գասպարյանի մոտ, գնում եմ Վովա Գասարյանի մոտ, ասում է գնա Սերժի մոտ, գնում եմ Սերժ մոտ այնտեղից մեզ ճանապարհում են Աղվան Հովսեփյանի մոտ»,- եզրափակում է Թառլան Սայդոյանը: