Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիսյանների հարազատները կրկին չեն կարողացել ցուցմունք տալ

Քաղաքականություն
perm

Գյումրիում  շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստը: Այսօրվա նիստում նախատեսված էր Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի և փեսայի՝ Եգոր Ադամյանի հարցաքննությունը: Վերջիններս նախորդ դատական նիստին վատ ինքնազգացողության պատճառով չկարողացան պատասխանել հարցերին: Քիչ առաջ էլ Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանը ասացին, որ իրենց վատ են զգում, և միջնորդեցին դատարանին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝  չեն հավատում, որ Պերմյակովը միայնակ կարողացել է բոլորին սպանել։ Ավետիսյանների բակի հարակից տանը բնակվող Կարինե Ավետիսյանն, ըստ «Ազատություն» ՌԿ-ի, այսօր դատարանում տված իր ցուցմունքում ասել է, որ առավոտյան մոտավորապես ժամը 6-ին «գմփուն» է լսել, մտածել է՝ երկրաշարժ է, դուրս է եկել բակ, տարօրինակ որևէ բան չնկատելով` նորից տուն է մտել։ Առավոտյան աշխատանքի է գնացել, և միայն ժամը 11-ին իր քույրն է զանգել ու ասել տեղի ունեցածի մասին։ Հիշեցնենք, նախորդ դատական նիստում ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի: