Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղցկեղի տարածվածության խնդիրը  Հայաստանում. քննարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
cancer

Հունվարի 29-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ կանցկացնի քննարկում՝ «Քաղցկեղի տարածվածության խնդիրը  Հայաստանում» թեմայով: Այս տարվա հունվարի 14-ին WorldLifeExpectancy.com կայքում  հրապարակած հետազոտության համաձայն (http://www.worldlifeexpectancy.com/cause-of-death/all-cancers/by-country/ )՝ Հայաստանը աշխարհի 172 երկրների շարքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը քաղցկեղային հիվանդություններից մահացության թվով: Այս նյութը առիթ է հանդիսացել, որպեսզի ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ քննարկում կազմակերպի ՝ պարզելու հրապարակված ցուցանիշների հավաստիությունը, քննարկելու հիվանդության տարածվածության խնդիրները, պատճառները, ներկայացնելու վերջին տարիներին քաղցկեղի տարածվածության հետ կապված կանխարգելման քայլերն ու առկա պետական ծրագրերը Հայաստանում: Քննարկման բանախոսներն են՝ Ալեքսանդր Բազարչյան, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Գրիգոր Բադալյան, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Արթուր Ավետիսյան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան, վիրաբույժ Խաչանուշ Հակոբյան, Հայ-ամերիկյան առողջության կենտրոն (Մամոգրաֆիայի կենտրոն) հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Վարդանյան,  Հայ-ամերիկյան առողջության կենտրոն (Մամոգրաֆիայի կենտրոն) հիմնադրամի ճառագայթային հետազոտությունների բաժանմունքի ղեկավար Քննարկումն ուղիղ հեռարձակվելու է A1+-ի կայքում: