Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չի ապահովել անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ. զեկույց

Քաղաքականություն
socilakan

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակել է ամենամյա զեկույց՝ սոցիալական իրավուքների խախտումների մասին: Ըստ այդ տվյալների՝ Եվրոպայի խորհրդի անդամ 31 պետությունում, ներառյալ՝ Հայաստանը, 2015 թվականին արձանագրվել է նմանատիպ 277 խախտում: Կոմիտեն մտահոգություն է հայտնում մի քանի հանգամանքների վերաբերյալ՝ փախստականների իրավունքների, «թեթև աշխատանք իրականացնող երեխաներ» հասկացության, աքսորի սպառնալիքի դեպքում` ընտանիքի վերամիավորման,  վիրավորանքի, հանրային շահի կամ բարոյականության, ծնողների արձակուրդի ընթացքում վարձատրության վրա: Զեկույցի՝ մեր երկրին վերաբերող հատվածում նշվում է, որ Հայաստանը չի ապահովել անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ, իրավական, սոցիալական, բժշկական օժանդակություն: Հայաստանում ուսումնասիրված 34 իրավիճակից միայն  9 դեպքն է համահունչ  Սոցիալական իրավունքի կանոնադրությանը, 18 իրավիճակ չի համապատասխանել դրան, և 7 իրավիճակի դեպքում՝ Կոմիտեին լրացուցիչ տեղեկատվություն է անհրաժեշտ եղել հստակ գնահատական տալու համար: 14-ից 16 տարեկան անձինք կարող են ներգրավվել բացառապես այնպիսի աշխատանքներում, որոնք չեն վնասի նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը, բարոյականությանը: Ավելացնենք, որ Սոցիալական իրավունքների մասին կանոնադրությունը կազմվել է՝ հաշվի առնելով տվյալ երկրի պրակտիկան և օրենսդրությունը՝ 2010-ից 2013 թվականներին: Սոցիալական իրավունքների մասին Կանոնադրությունը Հայաստանը վավերացրել է 2004-ի հունվարի 21-ին: