Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում այրվել է պահակակետ. կա զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Հունվարի 28-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետը այրվել է, ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող չգործող գործարանի պահակակետը ամբողջությամբ այրված է (մոտ 10 քմ). ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի: