Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք վախ չունենք, մենք պատրաստ ենք, թող թուրքը մտածի»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zinvor

Մենք ամեն պահ կարող ենք ճիշտ հակահարված տալ թուրքերին: Այսօր Եռաբլուրում «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց պահեստային մայոր Արկադի Մանգասարյանը, որն իր 66-ամյակը երեկ է նշել. «Փառք Աստծո, այսօր մեր մահապարտները, մեր երկրապահները, նրանք, որոնք այսօր ոտքի վրա են, կարող են զենք պահել: Մենք պատրաստ ենք դուրս գալ ու այս անգամ մենք կանգ չենք առնելու, այլ գնալու ենք մինչեւ վերջ: Մենք վախ չունենք, թող թուրքը մտածի»: Նա ընդգծում է՝ մեր բանակը մարտունակ է, ունենք լավ զինվոր. «Մեր զինվորը պատրաստ է պատասխան տալ հակառակորդին՝ գիշեր, թե ցերեկ»: Այն հարցին, թե այսօր առաջնագիծ են ուղարկվում նորակոչիկների, անապահով ընտանիքներից զինվորներ, Արկադի Մանգասարյանը նշեց, որ տարիներ առաջ՝ պատերազմի ժամանակ, կռվի դուրս եկան ավելի փոքրահասակ զինվորներ. «Մենք այսօր թե ՀՀ նախագահին, թե Պաշտպանության նախարարին ասել ենք, որ պատրաստ ենք առաջին գիծ դուրս գալ 200 մահապարտներով եւ մեր հարցը լուծենք, պաշտպանենք ինչպես պետքն է: Մենք վախ չունենք, մենք պատրաստ ենք»: Պահեստային մայոր Արկադի Մանգասարյանը նաեւ ստեղծագործում է, գրում հայրենասիրական բանաստեղծություններ: