A
A
Զոհված զինվորի մայրը փաթաթվեց Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Վաղ առավոտյան Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի առթիվ Եռաբլուր այցելեց Սերժ Սարգսյանը՝ բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ: Ինչպես միշտ, անվտանգության աշխատակիցները հնարավորություն չտվեցին մոտ գնալ, եւ ստիպված լրագրողները գոռալով հարցեր ուղղեցին նրան: «Ա1+»-ի այն հարցը, թե ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին բանաձեւի ընդունումը պարտությո՞ւն էր, մնաց անպատասխան: Նա անտեսեց նաեւ ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու մասին լրագրողի հարցը: Երբ նա արդեն հեռանում էր, նրան մոտեցավ մի տատիկ, ասաց, որ զոհված զինվորի մայր է, փաթաթվեց Սերժ Սարգսյանին ու ասաց. «Ես ուզում եմ աշխարհին միայն խաղաղություն, ուրիշ ոչ մի բան: Ու թող Եռաբլուրը փոքրանա, չմեծանա, ցավդ տանեմ»: Սերժ Սարգսյանը նրան վստահեցրեց, որ այդպես էլ լինելու է: