Հարկայինը կօպտիմալացվի
Կառավարության հունվարի 29-ի նիստում ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կներկայացնի նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ ՖՆ Կոտայքի և Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, իսկ Էջմիածնի և Արմավիրի տարածքային հարկային տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն: Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, անցել է ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտությունը և խմբագրվել փորձագիտական եզրակացության պահանջներին համապատասխան: Նախագծի ընդունման արդյունքում օպտիմալացվելու է հարկային մարմնի կառուցվածքը, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը՝ ասվում է փաստաթղթում։