Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միհրան Պողոսյանը չի ընդունում, որ մոտ կես միլիոն անգամ ոտնահարել է Սահմանադրությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
l6IEMvh9qqA

Քաղաքացի Դավիթ Խաժակյանը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության զոհերից մեկն է 5 հազար դրամ տուգանքի պատճառով. «Ունեմ բանկային երկու հաշիվ, որոնցից երկուսի վրա էլ կալանք է դրված եւ որոնցից մեկն ուսանողական թոշակիս քարտն է եղել»: Արդեն երեք ամիս Դավիթ Խաժակյանը 60-ից 70 հազար դրամ ունի սառեցված վիճակում՝ առանց դատարանի որոշման. «Էս արտադատական կարգը, որով ԴԱՀԿ-ն մարդկանց ունեզրկում ա, հակասում է ընդհուպ Սահմանադրությանը»: ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը երբեք չի համաձայնվի, որ մինչեւ հիմա ինքը մոտ կես միլիոն անգամ ոտնահարել է Սահմանադրությունը՝ առանց դատարանի որոշման քաղաքացուն զրկելով սեփական գույքից։ « Համաձա՞յն եք, որ մինչեւ հիմա առանց Սահմանադրության եք գործել»,- հարցին նա պատասխանում է. «Ոչ, համաձայն չեմ, գոյություն ունի օրենք: Շատ լավ, շատ բարի, բայց մենք օրենքով ստացել ենք էդ լիազորությունը եւ կատարել ենք»։ Այս մարդուն ուղղված հարցերը շատ էին: Մինչ այդ հասցրեց ասել, որ 2015-ի ընթացքում իր ծառայությունը հարուցել է 893 հազար վարույթ՝ հիմնականում փոքր գումարների համար։ Նա ասում է՝ «Պետք չէ Հարկադիր կատարման ծառայությանը դիտարկել որպես ֆաշիստական կառույց»: Հարցերից մեկն էլ այն էր, թե պետական պաշտոնյա Միհրան Պողոսյանն ի՞նչ գործ ունի գերշահույթներ ունեցող «Քեթրին գրուպ»-ի հետ. «Քեթրին գրուպը 1997-ին հիմնել է Միհրան Պողոսյանը եւ մինչեւ դա, մինչեւ այսօրվա իրականությունը որոշակի ժամանակահատված Միհրան Պողոսյանը կառավարել է Քեթրին Գրուպը»: Գումարների պակաս ԴԱՀԿ-ն չունի, յուրաքանչյուր վարույթից այս ծառայությունն ունի նվազագույնը 2 հազար 500 դրամ, այս գումարի ուղիղ կեսը հարկադիր կատարողներինն է. «Ես ամեն օր վազելով եմ աշխատանքի գալի, հաճույքով եմ աշխատանքի գալի»: Ի դեպ, դրանցով կարող են իրենց թույլ տալ մեքենաներ գնել, հեռավոր մարզերում էլ մարդիկ կան, որոնց պետք է այցելեն հարկադիր կատարողները. «Կան մարզեր, որտեղ գյուղերը տեղաբաշխված են շատ հեռու եւ այնտեղ հնարավոր չէ առանց մեքենայի օգտագործման կատարողական վարույթ իրականացնել»: