Հակահայկական զեկույցի հեղինակն այլեւս ԵԽԽՎ պատվիրակ չէ. ուղիղ (տեսանյութ)
ԵԽԽՎ-ում սկսվեց «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի քննարկումը։ Սակայն հակահայկական այս զեկույցը չի ներկայացնում Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը ։ Նա այլեւս ԵԽԽՎ պատվիրակ չէ։ Զեկույցը շատ համառոտ ներկայացրեց Մոգենս Յենսենը,որը հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունը քննադատել է այն։ Քննարկվում է նաեւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով բանաձևի նախագիծը, որը վեարբերում է Սարսանգի ջրամբարին։ Նախագծի հեղինակ բոսնիացի Միլիցա Մարկովիչը հայտարարեց, թե ինքը զեկույցը պատրաստելիս՝ չի այցելել Հայաստան, թեեւ կցանկանար։ Նա բողոքեց հայկական պատվիրակությունը չի կազմակերպել այս այցը՝ տարբեր պատճառներով՝ սահմանադրական բարեփոխումներ են, ձմեռ է եւ այլն։ Հիշեցնենք, որ այս նախագծում եւս հակահայկական եզրույթներ են օգտագործված։ Նախագծերին հաջորդած ելույթները առավել քննադատական էին եւ կոչ էին անում չընդունել՝ համարելով, դրանք ոչ հավասարակշիռ։