Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունն այցելել է Բաքու

Քաղաքականություն
9191c1f308a3c8739e6b3869c03f075d

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ջորջ Ծերեթելիի  (Վրաստան) գլխավորությամբ,  խորհրդարանական պատվիրակությունը Բաքվում բարձր մակարդակի հանդիպումներ  է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ այլ առաջնորդների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ներքին եւ տարածաշրջանային հարցեր: Պատվիրակության կազմում էին նաեւ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ  Կենտ Հարսթեդին  (Շվեդիա), ԵԱՀԿ ԽՎ-ում Բուլղարիայի պատվիրակության փոխնախագահ Քրիստիան Վիգենին եւ ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան: «Մենք  ունեցանք կառուցողական եւ արդյունավետ հանդիպումներ Նախագահի, նախարարների եւ խորհրդարանի ղեկավարների հետ, որոնց ընթացքում մենք կարեւորել ենք խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ շարունակելով սերտ համագործակցությունը ԵԱՀԿ-ի, Խորհրդարանական վեհաժողովի, Ադրբեջանի կառավարության ու խորհրդարանի միջեւ Այս տարածաշրջանի հակամարտությունները մեր օրակարգի առանցքում են: ԵԱՀԿ ԽՎ-ն հետեւողական սատարում է Մինսկի խմբին եւ կիսում է նրա մտահոգությունները բռնության աճի հետ կապված: Քաղաքական կամքի նոր մակարդակն առաջխաղացման բանալին է: Հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, որից կշահեն ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը, եւ այդ երկրների ժողովուրդները, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանը»,- ասել է  Ջորջ Ծերեթելին հանդիպումից հետո:- Մենք հուսով ենք, որ այս այցը կաշխուժացնի մեր հարաբերությունները, հնարավորություն տալով ավելի սերտ աշխատել  լայն հարցերի շուրջ, որոնք կարեւոր են Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի համար: Պատվիրակությունը նաեւ հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ում նորանշանակ ադրբեջանական պատվիրակության անդամների հետ՝ խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովայի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները ընդգծել են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականները կարող են կարեւոր դեր խաղալ լարվածությունը նվազեցնելու հարցում, այդ թվում օգտագործելով ԵԱՀԿ ԽՎ-ի հարթակը՝ երկխոսության եւ փոխգործակցության համար: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Ի դեպ, ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Իլկա Կաներվան առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել չեղարկել իր այցը տարածաշրջան: