«Արարատը» մեկնեց Սոչի, «Միկան»՝ Թբիլիսի
Երեւանի «Արարատը» եւ «Միկան» այսօր մեկնել են արտասահման, որտեղ նախատեսել են անցկացնել ուսումնամարզումային հավաք: Այդ մասին տեղեկացնում են ֆուտբոլային ակումբների մամուլի ծառայությունները: Արարատցիներն իրենց հավաքն անցկացնելու են Սոչիում, իսկ միկացիները՝ Թբիլիսիում: «Արարատը» Ռուսաստան է մեկնել 16 ֆուտբոլիստով: Սոչիում թիմին միանալու են եւս երկու խաղացողներ: «Միկան» Վրաստանի մայրաքաղաք ուղեւորվել է 8 ֆուտբոլիստով, ընդ որում առանց գլխավոր մարզչի, որը Թբիլիսի է ժամանելու Մոսկվայից, 10 նոր խացացողների հետ: Երկու թիմերն էլ նախատեսել են անցկացնել ստոգողական հանդիպումներ: «Արարատը» ուժերը կչափի ռուսական թիմերի հետ, իսկ «Միկայի» մրցակիցները դեռ հայտնի չեն: Հավելենք, որ Գյումրիի «Շիրակն» այժմ գտնվում է ամերիկյան Գլենդել քաղաքում, որտեղ կանցկացի մեկշաբաթյա ուսհավաք եւ մեկ ընկերական հանդիպում: Իսկ ահա Երեւանի «Բանանցն» արդեն երեք օր գտնվում է Սոչիում, որտեղ մինչեւ փետրվարի 2-ը կանցկացնի ուսհավաք եւ երեք ստուգողական մրցավեճ: Ինչ վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մյուս թիմերին, ապա Երեւանի «Փյունիկն» ու «Ալաշկերտն» այժմ հավաք են անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ «Գանձասար-Կապանը» մարզվում է Կապանում: Երեւանի «Ուլիսը», որը ֆինասական լուրջ խնդիրներ ունի, հնարավոր է ընդհանրապես դուրս գա առաջնությունից: