Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիային ոչինչ չի կանգնեցնի. պատասխան՝ ահաբեկիչներին

Քաղաքականություն
oland15

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման տեղադրած տեսանյութն իրենց չի ստիպելու հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարից: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ոչինչ մեզ չի վախեցնում ոչ մի վտանգ չի կարող սասանել Ֆրանսիայի պայքարն ընդդեմ ահաբեկչության»,- Հնդկաստան կատարած այցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը: Տեսանյութը , որում ցուցադրվում են Փարիզում նոյեմբերյան հարձակումների ենթադրյալ մասնակիցները, տեղադրվել է խմբավորման ալիքներից մեկում: Այն արգելվել է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ երկրներում: Մինչ օրս նոյեմբերյան ահաբեկչության մոտ երկու տասնյակ մասնակիցներ սպանվել են, երկու հոգի էլ հետախուզվում է: Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքում, որն «Իսլամական պետության» կենտրոնն է: Նախքան Փարիզի ահաբեկչությունը նկարահանված տեսանյութում, կոչ է արվում ահաբեկել «Իսլամական պետության» դեմ կոալիցիայի անդամ պետությունների քաղաքացիներին: Ջիհադիստների ցուցադրած մի քանի տեսանյութերում էլ երևում է՝ նրանք ինչպես են տեսախցիկի առաջ գլխատում և գնդակահարում գերիներին: Տեսանյութը, որ կոչվում է «Սպանիր նրանց այնտեղ, որտեղ կգտնես», ավարտվում է բրիտանական խորհրդարանի այն բանաձևի քվեարկության կադրերով, որը լիազորում է Արքայական օդուժին հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի վրա: