Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հայաստանի արագ շախմատի չեմպիոն

Սպորտ
shaxmat

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով ավարտվեց այսօր շախմատի տանը կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին 54 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 15-ը գրոսմայստերի կոչում ունեին: Շվեյցարական մրցակարգով անցկացվեց 8 տուր: Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին պարտիայում հաղթելով միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանին, վաստակեց 7,5 միավոր եւ վստահ գրավեց առաջին տեղը: Նրան հետապնդող Տիգրան Լ.Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Գաբրիել Սարգսյանի հետ, մեկ միավորով ետ մնաց առաջատարից եւ այդպիսով վայր դրեց չեմպիոնի լիազորությունը: Առաջնության երեք մասնակիցներ միանգամից վաստակեցին 6-կան միավոր եւ բաժանեցին 3-5-րդ տեղերը, սակայն բրոնզե մեդալ նվաճեց Հովհաննես Գաբուզյանը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Հրանտ Մելքումյանից եւ Արման Հայրապետյանից: