Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգարիտա Գասպարյանը չդիմացավ աշխարհի առաջին ռակետի հարվածներին

Սպորտ
tenis

Մարգարիտա Գասպարյանն ավարտեց ելույթները Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհին այսօր 1/8 եզրափակիչ խաղում հանդիպեց աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ: Ավաղ, 22-ամյա Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ փորձառու ամերիկուհուն եւ պարտվեց երկու սեթում՝ 2:6, 1:6: Քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսն արդեն կհանդիպի ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ, որն այս փուլում մեծ դժվարությամբ հաղթեց շվեյցարացի Բելինդա Բենչիչին՝ 7:5, 7:5: