Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղաբնակ և սիրիահայ երիտասարդները միասին նշեցին Սբ. Սարգսի տոնը

Քաղաքականություն
sargis....

Ավելի քան հարյուր երիտասարդ  համախմբվել էին Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնության՝ «Սուրբ Սարգիս՝ սիրո բարեխոս» միջոցառման շուրջ: Միջոցառման շրջանակում Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վարդան քահանա Գափոյանը ներկայացրեց երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնի խորհուրդը: Իրենց հերթին երիտասարդները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հոգևոր հովվին: sargis Միջոցառումը հիմքում ունենալով ազգային երգն ու պարը՝ հնարավորություն ընձեռեց տեղաբնակ և հայրենադարձ երիտասարդներին համատեղ հանդես գալ ազգային երգ ու պարով: Ներկայացվեց Քեսապի պարը, հնչեցին հայրենասիրական երգեր, կազմակերպվեցին հետաքրքրաշարժ մրցութային խաղեր և Արարատյան հայրապետական թեմի կողմից տրամադրվեցին թեմատիկ նվերներ: sargis1 Միջոցառման մասնակիցներին բաժանվեցին ՈՍՏԱՅՆ-ի և Երիտասարդական ակումբների դաշնության տեղացի և եվրոպացի կամավորների կողմից պատրաստած աղի բլիթները: sargis2 Միջոցառման հյուրերի շարքում էին նաև Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները: sargis3 Միջոցառումը դարձավ հարթակ երիտասարդության շրջանում ազգային և եկեղեցական տոնի տարածման, ինչպես նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների ինտեգրման համար: Այն ավարտվեց միասնական շուրջպարով, որպես հայ երիտասարդության հավաքական ուժի փառավոր օրինակ: sargis4 sargis5