Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Գեւորգյանը առաջին տուրում հաղթեց Զավեն Անդրիասյանին

Սպորտ
a1-chess-arag

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեց Հայաստանի արագ շախմատի 2016 թվականի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են 54 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում մեր տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը: Առաջնությունը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 8 տուրով: Մասնակիցներին յւորաքանչյուր պարտիայի համար տրվում է 10+5 րոպե ժամանակ: Արդեն կայացել են առաջին տուրի պարտիաները եւ գրանցվել են առաջին անակնկալները: Մասնավորապես, Հայաստանի 2016 թվականի կանանց չեմպիոն Մարիա Գեւորգյանը հաղթել է տղամարդկանց չեմպիոն Զավեն Անդրիասյանին: Մրցաշարը անհաջող սկսեցին փորձառու գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանն ու Արտաշես Մինասյանը, որոնք պարտվեցին երիտասարդ մրցակիցներին՝ համապատասխանաբար Արման Միքայելյանին եւ Վահագն Խաչատրյանին: Մրցաշարի ֆավորիտներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը վստահ հաղթանակներով մեկնարկեցին առաջնությունը: