A
A
Կարդարացնի՞ աղի բլիթը ձեր սպասելիքները (տեսանյութ)
Սուրբ Սարգիս եկեղեցի այսօր այցելողները հուսով են, որ երազում ջուր կխմեն ապագա ընտրյալի ձեռքով։ Սուրբ Սարգսի տոնը շարունակվում է ընկալվել իբրեւ աղաբլիթ ուտելու օր։ Եկեղեցին ոչ դեմ է, ոչ էլ քաջալերում է Սուրբ Սարգսի օրն աղաբլիթ ուտելու ավանդույթը։ Աղաբլիթներն էլ հոգեւոր հայրերը չեն օրհնում, թեեւ շատերը դրանք հենց այդ նպատակով էին բերել։ Իսկ որ եկեղեցիների բակերում բլիթներ են վաճառում, դեռ չի նշանակում, թե դրանք օրհնված են: Ալյուր, աղ եւ սառը ջուր. ահա հրաշագործ բլիթի բաղադրատոմսը: Իսկ թե այս երեք բաղադրիչից թխված բլիթն ինչքանով կարդարացնի հազարավոր երիտասարդների սպասելիքները, հայտնի կդառնա վաղը, երբ կսկսեն պատմել իրենց երազները։ Ավելի մանրամասն՝ տեսանյութով