ԵԱՀԿ կոչը՝ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկմանն ընդառաջ
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել` ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ջեյմս Ուորլիք՝ Միացյալ Նահանգներ, Պիեռ Էնդրյու՝ Ֆրանսիա, ողջունում են կողմերի ջանքերը՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման հարցում եւ պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ, որոնք հավատարիմ են խնդրի խաղաղ կարգավորմանը: ««Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական բանաձև կա՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» ։ Հակահայկական բանաձևերը քվեարկությունը նախատեսված է հունվարի 26-ին: