Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը Հայաստանի առջև սահմանափակումներ է դրել

Տնտեսություն
meat

Ռուսաստանը հունվարի 20-ից արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, կաթնամթերքի ներմուծումն իր երկիր։ Արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության անկայուն իրավիճակի հետ։ Արգելվել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։ Հիշեցնենք, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունվարի 20-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գիտատեխնիկական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի հարցում ջանքերը համախմբելու անհրաժեշտության ու արդյունավետության մասին: Մասնավորապես՝ այս նպատակով Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնը Հայաստանի Հանրապետության պատվերով առաջիկայում կարտադրի կենդանիների դաբաղ հիվանդության կանխարգելմանն ուղղված պատվաստանյութ, որը կպարունակի նաև դաբաղի վիրուսի դեմ պայքարող նոր՝ AG-VII շճատեսակ: