Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ նախագահական ընտրություններում մեծանում է սոցցանցերի դերը

Քաղաքականություն
52cf2e4376eb6f82ebbb98eb2deb3e30

ԱՄՆ-ի նախագահական պաշտոնի հավակնորդ Թեդ Քրուզի նախընտրական շտաբն աջակիցներ ձեռք բերելու նոր ոճի է անցել: CruzCrew հավելվածը քաղաքացիներին միավորներ է պարգեւում՝ թեկնածուին Ֆեյսբուքով կամ Թվիթերով աջակցելու կամ նախընտրական շտաբի հայտարարությունները տարածելու դեպքում: «Մենք հնարավորություն ենք ստանում մեր հայտարարություններն ուղիղ, չխմբագրված տեսքով ընտրողներին հասցնելու», - ասում է Թեդ Քրուզի շտաբի հետազոտությունների եւ վերլուծությունների պատասխանատու Քրիս Ուիլսոնը: Միեւնույն ժամանակ, սոցիալական ցանցերի միջոցով թեկնածուները փորձում են ոչ միայն կապվել կողմնակիցների հետ, այլեւ՝ համոզել տատանվող ընտրողներին, պատմում է Քրուզի շտաբի սոցիալական ցանցերի պատասխանատու Ջոշ Փերրին: Արդյունքում՝ Թեդ Քրուզն ինտերնետում ամենամեծ աջակցությունն ունեցող նախագահական հանրապետական թեկնածուն է, հատկապես՝ երիտասարդների շրջանում: Քրուզի օրինակին հետեւում են մյուսները: «Դոնալդ Թրամփը Թվիթերով օգտվել է սովորում, Բեն Քարսոնն արդեն օգտագործում է Ֆեյսբուքը, իսկ Հիլարի Քլինթոնն ու Բերնի Սենդերսը էլեկտրոնային նամակներ են ուղարկում», - պատմում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մասնագետ Մայքըլ Քորնֆիլդը: Դեմոկրատական թեկնածու Բերնի Սենդերսի կողմնակից Բեն Սփիլբերգը կամավոր կերպով Թվիթերում եւ բլոգերում քննարկումներ է նախաձեռնում Սենդերսի վերաբերյալ: «Ի տարբերություն ավանդական մամուլի, ինտերնետում յուրաքանչյուրն ունի ձայնը լսելի դարձնելու հավասար հնարավորություններ», - նշում է Սփիլբերգը: Վերլուծաբանների կարծիքով, այս ընտրություններում սոցիալական ցանցերը կարող են զգալի դեր խաղալ: Ամերիկայի ձայն